Երևի թե չկա մեկը, որ չի հիշում Մեր Բակը ֆիլմաշարը և հատկապես այնտեղ հնչող երգերը: Այս երգերի մեջ անխոս հատկապես սիրված է Արամ Ասատրյանի «Հայ եմ ես» երգը: Իսկ դուք հիշու՞մ եք այնտեղ Արամի հետ երգող աղջկան: Գիտե՞ք, թե նա ինչպիսին է այսօր..

Արամ Ասատրյանը մանուկ հասակից սկսել է զբաղվել երաժշտությամբ, սակայն հայտնի է դարձել 1980-ական թվականների կեսերից։ 1985 թվականին Լևոն Աբրահամյանի, Խաչիկ Սահակյանի, Սուրեն Գասպարյանի և Սիմոն Սիսոյանի հետ միասին ստեղծել է սեփական խումբը։ Հայրենասիրական և սիրային երգերով ելույթներ էր ունենում Արցախյան պատերազմի մասնակիցների համար։ Ելույթներով հանդես էր գալիս Ասիայում, Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և արաբական երկրներում։ Ավելի քան 500 երգերի հեղինակ է։

2003 թվականին ՀՀ Մշակույթի նախարարությունը Արամ Ասատրյանին պարգևատրել է «Գուսան» պատվավոր տիտղոսով։

Երևի չեն գտնվի մարդիկ, ովքեր չհիշեն «Մեր բակը» ֆիլմում Արամ Ասատրյանի հայտնի կատարումը։ Սակայն քչերը գիտեն, թե ով էր Ասատրյանի հետ երգող աղջիկը։ Նա Օհաննա Մտղյանն է, ով այսօր բնակվում է ԱՄՆ-ում։ Նա նաև մի քանի այլ երգերի կատարող է։