«Միասին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ենք…». Սուրեն Պապիկյանը շնորհավորել է շինարարներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Սիրելի՛ շինարարներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ։

Ձեր որակյալ ու բարեխիղճ աշխատանքը կենսական նշականություն ունի մեր տնտեսության ամրապնդման, ենթակառուցվածքների զարգացման գործում։

Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում ձեր նվիրվածության և պատասխանատվության շնորհիվ հնարավոր դարձավ մեղմել համավարակի տնտեսական հետևանքները և ոլորտը պահել դիմակայուն:

Ինժեներների, նախագծողների, ճարտարապետների, շինարարների մեծ բանակն իր ամենօրյա նվիրված աշխատանքով բառի ամենաուղիղ իմաստով կառուցում է մեր երկիրը, փոխում այն՝ դարձնելով ավելի լավ,
ավելի անվտանգ, բարեկեցիկ ու գեղեցիկ։

Պատմականորեն հայ շինարարները աշխարհին հայտնի են հմուտ շինարարի համբավով և թողած անգնահատելի ժառանգությամբ:
Այսօր ևս ձեր աշխատանքի արդյունքները, լավագույնս արտացոլելով ժամանակի ոգին, փոխանցվելու են սերունդներին։

Պետք է փաստել, որ մեր երկրում օր օրի աճող շինարարության պայմաններում մենք կարիք ունենք ոլորտի համալրման և որակյալ մասնագետների ներգրավման, ուստի առանձնահատուկ հարգանքս այն շինարարներին, որոնք այս տարի արտագնա աշխատանքի փոխարեն մասնակցում են երկրի շենացման գործին,
ինչպես նաև այն երիտասարդներին, որոնք որոշել են մասնագիտանալ շինարարության հետաքրքիր ոլորտում:

Կրկին շնորհավորում եմ շինարարական ոլորտի բոլոր մասնագետներին, մաղթում քաջառողջություն, մասնագիտական նոր հաղթանակներ և բարօրություն։

Միասին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ենք»,-նշել է նա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *