Միխայիլ Սաակաշվիլիին ծեծի են ենթարկել Աթենքում

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին, որն իր հայրենիքում տարբեր հանցագործությունների համար հեռակա կարգով դատապարտվել է երեքուկես տարվա ազատազրկման, ծեծի է ենթարկվել Աթենքում: Նա ժամանել էր այնտեղ ապրող վրացի էմիգրանտների հետ հանդիպելու համար՝ նախապատրաստվելով հոկտեմբերի 31-ին Վրաստանի խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Թբիլիսիում ВЗГЛЯД թերթի թղթակիցը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի, տեսանյութը երկուշաբթի օրը տարածել է Tvalsazrisi (Կարծիք) ինտերնետային պորտալը:

Կին երկրպագուներով շրջապատված Սաակաշվիլիի վրա է հարձակվել գլխարկով մի երիտասարդ և մի քանի հարված հասցրել նրա գլխին: Խուճապ է սկսվել, և դեպքի վայր են կանչել Հունաստանի հատուկ նշանակության ջոկատին:

Ավելի վաղ Սաակաշվիլին ասել էր, որ իրենց խորհուրդ էին տվել Հունաստան չգնալ՝ զգուշանալով Եվրոպայում գտնվող վրացի հանցագործ տարրերից, որոնք ենթարկվում են Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: Սաակաշվիլին, սակայն, պատասխանել է, որ ինքը այնուամենայնիվ ժամանել է, քանի որ վախեցողներից չէ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *