Միհրանի ու Արփիի որդու առաջին լուսանկարը` 40 օրական դառնալու առթիվ

Երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն արդեն 40 օր է` ծնողներ են: Նրանք հրապարակել են իրենց որդու` Ռոբերտ Ծառուկյանի լուսանկարը` առաջին անգամ չփակելով նրա դեմքը:

Միհրանը լուսանկարը մակագրել է. «Թող Աստված օրհնի ու պահպանի քեզ մեր տղա»:

Արփին լուսանկարին կից գրել է. «Մեր տղա, Աստված պահապան լինի քեզ ու աշխարհի բոլոր մանուկներին»:

Միհրանն ու Արփին Ռոբերտի 40 օրականի առթիվ գնացել են Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցի և ստացել Աստծո օրհնությունը:

Հիշեցնենք, որ զույգի պսակադրությունը նույնպես տեղի էր ունեցել Շողակաթ եկեղեցում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *