Մինչ ես դիրքերում էի, մայրս Երևանում մահացավ, իսկ տունս մնաց Հադրութում, ոչինչ չունեմ. Արցախի բնակիչ (տեսանյութ)

Դիրքերում էի սեպտեմբերի 27-ից, մինչև վերջ մնացի, այդ ընթացքում մայրս մաhացավ Երևանում, իսկ տունս մնաց Հադրութում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչներից մեկը։

«Մեզ ասացին, որ տուն են տալու, բայց դեռ չեն տվել, մենակ ես չեմ, էլի մարդիկ կան։ Անասուններ, ամեն ինչ կորցրել ենք։ Որ մեր Արցախի ղեկավարն ասում է, որ բոլորը մեղավոր են, բոլորը չեն դшվшճшն, մարդիկ կան Ստեփանակերտից էլ, Հադրութից էլ, մարտունուց էլ դшվшճшններ կան, առաջին օրից էլ փախել են, բայց մեզ նման մարդիկ չեն փախել, մենք դիրքերում ենք եղել։ Մարդիկ կան, որ դшվшճшն են, չեն գնացել կռիվ»,- ասաց Հադրութի նախկին բնակիչը։

Նրա խոսքով՝ բոլոր ժամանակներում էլ կան դшվшճшններ, այս պшտերшզմի ժամանակ էլ կային կռիվից փախչողներ, դրա համար էլ Հայաստանի ժողովուրդն ասում է՝ ձեր արցախցիները թողել, փախել են, մենք ո՞նց կռվենք։ «Չէինք պատկերացնում, որ պшտերшզմն այսպիսի ավարտ կունենա, զարմանալի բան էր»,- ասաց արցախցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *