Միշտ բերաններիս են գալիս, որ Հայաստանն իրավունք չունի խառնվելու Արցախի քաղաքական կյանքին․ Գուցե նույն կերպ պայմանավորվենք, որ արցախցին նո՞ւյնպես չխառնվի ՀՀ-ի գործերին

Միշտ բերաններիս են գալիս, որ Հայաստանն իրավունք չունի խառնվելու Արցախի քաղաքական կյանքին․ Գուցե նույն կերպ պայմանավորվենք, որ արցախցին նո՞ւյնպես չխառնվի ՀՀ-ի գործերին

Եվ այսպես` արձանագրենք։ Արցախի մեր թանկագին իշխանավորները դեռ ռոբասերժիկի անիծյալ տարիներին էին որոշում` ով կարող է մտնել Արցախ, ով` ոչ։

Երեւի չեք մոռացել Արցախի մուտքի մոտ Ժիրայր Սեֆիլյանի խմբի «եղբայրական» ջ ա րդը։ Հետո` երբեք չեն մոռանում բերաններիս գալ, որ Հայաստանն իրավունք չունի խառնվելու Արցախի քաղաքական կյանքին։

Հիմա էլ բարեգործական ճաշարան են փակում, որովհետեւ Հայաստանն է կազմակերպել էդ բարեգործությունը, հիմա էլ երեխաների համար նախատեսված միջոցառումն են վանդալիզմի մակարդակով ոչ նչացնում։ Լավ, անձամբ ես դեմ չեմ Արցախի իշխանությունների առաջադրած պայմաններին։

… Ու ավելի չեմ խորանում… Ցա վոտ թեմա է… Ընդամենը մեկ առաջարկ. գուցե նույն կերպ պայմանավորվենք, որ արցախցի զանազան գեներալներ` հիմնականում կասկածելի անցյալով ու ներկայով ու չգիտեմէլինչեր նո՞ւյնպես չխառնվեն Հայաստանի քաղաքական խնդիրներին ու մեզ չթելադրե՞ն` հաճախ անթույլատրելի մակարդակով, թե Հայաստանում ով հրաժարական տա, ով չտա, երբ տա, երբ չտա։ Հը՞։ Ոնց որ թե արդար առաջարկ է։

Լրագրող Լիզա Ճաղարյանի Ֆեյսբուքյան էջից։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *