Մի կին կա, հավաքարար է աշխատում,կնոջս ասեցի մի հատ հետը խոսի, հասկանա ինչ խնդիր ունի

Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մի կին կա, հավաքարար է աշխատում: Իրեն հաճախակի տեսնում եմ, քանի որ մեր տունն է նաև մաքրում: Միշտ ուրախ ժպիտով բարևում էր: Վերջերս անընդհատ սրտնեղված էր: Կնոջս ասեցի մի հատ հետը խոսի, հասկանա ինչ խնդիր ունի: Պարզվում է իր հիմնական աշխատանքը՝ մի հարուստի տուն է մաքրում ու վերջի մի քանի ամիսը էդ մարդը իրեն փող չի տալիս: Ասեցի ես կխոսեմ էդ մարդու հետ, հեռակա ճանաչում եմ…


Զանգում եմ, ուզում եմ ներկայանալ, դիմացինս խոսքս կիսատ է թողնում, ասելով, որ լավ ճանաչում է ինձ: Ասում եմ. դե ավելի լավ, որովհետև մի նուրբ հարցով եմ զանգել, գիտեմ որ մեր տան աշխատողը նաև ձեր մոտ է աշխատում: Հա ասում է, իսկ ի՞նչ խնդիր կա:

Ասում եմ. ես էլ չգիտեմ, մի տեսակ նեղված ու մտամոլոր է, ասեցի կարող է դուք իմանաք ի՞նչ խնդիր ունի: Պատասխանում է. չգիտեմ, ճիշտն ասած գործերս մի քիչ խառն ա, մի քանի ամիս ա փող չեմ տվել իրեն, կարո՞ղ ա դրանից նեղված լինի: Ասում եմ չգիտեմ, ինձ բան չի ասել, բայց կարող ա, հարցնում եմ ինչքան գումար ա, ասում ա հեչ, մի 1000$-ի չափ (չգիտեմ ինչի ա դոլարով ասում): Ասում եմ արի ըսենց անենք, ես էդ փողը տամ ձեզ, դուք իրա պարտքը փակվեք, հետո ինձ կվերադարձնեք:

Ասում ա. Վաաայ էս ինչ ես ասում Բակուր ջան(անցնում ենք «դու»-ի), բա էդ ինչ փող ա իմ համար, որ քեզանից վերցնեմ, վաղը կտամ իրա փողը…
Ուզում եմ ասեմ, բա որ էտ ինչ փող ա քո համար, բա որ միլիոնների գործաքներ ես անում, էդ հավաքարարի փողը ինչի՞ չէիր տալիս, բայց բան չեմ ասում, շնորհակալություն եմ հայտնում ու անջատում հեռախոսը…


Մի բանը չգիտեն շատերը, եթե բանկի և պետության պարտքերի ուշացումը պատժվում է թղթի վրած գրված օրենքներով և տույժերով, ապա քրտինքով իրա օրավարձը վաստակող մարդու փողը չտալը ու ուշացնելը, բացի երկրային օրենքներից, մի այլ գերբնական ուժով էլ ա պաշտպանված, միայն ես մի քանի դեպք գիտեմ, որ բանվորի, արհետավորի փողերը չտված ժամանակի փողատեր գործարարը, էսօր բոմժի նման ա ապրում…
Քրտինքով աշխատած արդար գումարը առաջնային պիտի վճարվի!
Հ. Գ. Որոշ կարևոր դետալներ փոփոխված են, որպեսզի փոստիս հերոսին վնաս չհասցնեմ…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *