Մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ ․․․․

Մի շարք դատավորներ հրաժարվել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հայտարարելով, որ իրենց պատվից ցածր է մի սեղանի շուրջ նստել «Արցախը հանձնած դավաճանի հետ»,-այս մասին տեղեկացնում է Mediaport-ը․

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանի հանդիպման առաջարկը մերժած դատավորների թվում է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին։

Ավելի վաղը հայտնել էինք, որ Փաշինյանն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին,

քանի որ դատավորները մասայաբար հրաժարվում են կատարել իշխանությունից եկող քաղաքական պատվերները՝ խուսափելու համար այդ արարքների համար նախատեսվող պատասխանատվությունից։

Հիշեցնենք որ․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարություն է կանչել ՀՀ ԲԴԽ կազմին:

Նշենք, սակայն, որ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր գործընկերների հետ չէր, ամենայն հավանականությամբ, նրան վարչապետը չի կանչել:

Նրանք լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ չգիտեն, թե ինչ օրակարգի շուրջ են հանդիպելու երկրի ղեկավարի հետ:

«Օրակարգը, թեման չգիտենք»,- ասացին նրանք՝ խուսափելով լրագրողների հարցերից:․․

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *