Մի օր երգի թատրոնում համերգի էի , մեկ էլ զանգ զանգի ետևից… Հորս արև գրի 20 հազար, Վովան ա ասել

Դերասան Մանվել Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վովան ա ասել»
Առիթը եկել ա պատմեմ։ Մի օր երգի թատրոնում համերգի էի , մեկ էլ զանգ զանգի ետևից , չեմ վերցնում, մեկ էլ աներս զանգեց, թե բա մեքենադ սխալ ես կայանել Խանջյանի վրա, գայից զանգում են ,ռոզիսկ են տվել։ Իջնեմ տեսնեմ մի, ես ասեմ 4 , դուք պատկերացրեք 6 -10 բորտ մեքենաս շրջափակած , ասի երևի ռումբ բան են տեղադրել մեջը, մոտեցա, թե բա տանում ենք պլաշչադկա , ասում եմ ինչի համար, 10 տարի էստեղ կայանել ենք բան չեք ասել, թե բա Վովան ա անցել ռուս Վովայի հետ (հիշում եք Մեդվեդևն էր եկել) դուրը չի եկել կայանած ձևը , ասել ա տարեք, ասի լավ որ հրամանա տվել, տարեք , հասկանում եմ վերադաս ա բանա։

Անցնում ա մի քանի օր , իջնում եմ փոս , ասում եմ ավտոս տվեք, ասում ա չենք կարող Վովան ա ասել տարեք , ինքն էլ պիտի ասի բաց թողեք, ասում եմ՝ ախպեր , երեխեքիս կնունքն ա Գյումրիում, խնդրում եմ տվեք մեքենաս , ինչ տուգանք որ հասնում ա գրեք, ասում ա չգիտեմ ինչ գրեմ Վովան ա ասել, ձև չունենք, ասում եմ տվեք ավտոս եղբայր կնունք ունեմ , պիտի գնամ, կապվեք մի բան արեք ասում ա գնա վաղը մի բան կանենք։

Գնում եմ հարևան ոստիկան , բարեկամ , գողական խառնում եմ իրար , ասում են ձև չկա Վովան ա ասել, գժված գնում եմ գայի, ասում եմ գտեք Վովաին , տուգանք գրեք, տանեմ մեքենաս , կնունքը վաղն ա երեխեքիս, ասում ա տարբերակ չկա, Վովան ա ասել, ասում եմ լսեք ստեղ կքնեմ, տուն չեմ գնա , գտեք Վովին։ Մի 6, 10 ժամ ետքը ինչ որ զամ են գտնում, ասում են կնունք ա բանա , հանցագործ չի, մի բան ասեք ավտոն տանք գնա, մի օր հետո ասում են արի տար, ուրախ գնում եմ ասում եմ տվեք ասում ա պտի գրենք 20 հազար նոր , ասում եմ գրեք, ասում ա ստեղ բորտ չկա ազատ , որ գրի, ասում ա ելի քաղաք մի հատ բորտ գտի ,ասա Վովան ասում ա գրի 20 հազարի, գժվսծ գալիս եմ օպերա,

մի գաիշնիկ մեքենաից իջնում, շարժվում ա դեպի զուգարան , դարանակալում եմ զուգարանի մոտ ու հոպ բռնացնում եմ գայինիկին , ասում եմ՝ պարոն լեյտենանտ սրանք իմ փաստաթղթերը , խնդրում եմ 20 հազարի տուգանք գրեք Վովան ա ասել, ասում ա հարգելիս ձեռ ես առնում , ասում եմ չէ հարգարժանս ,հորս արև գրի 20 հազար կնունքի պիտի հասնեմ, էս լեյտենանտը հավանաբար գժի տեղ ա դնում ինձ, կապվում ա փոս , ենտեղից ասում են որ Վովան ա ասել, արխաին գրի։ Էս լեյտենանտս գրում ա :
Շարունակելի
ձեր Մավ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *