Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է․ ով է նրա ընտրյալը

hraparak.am_ը գրում է. ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Իմքայլական, բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկած Մխիթար Հայրապետյանն ամուսնանում է։

Մեր տեղեկություններով՝ պատգամավորի ընտրյալը մասնագիտությամբ լրագրող Լուսի Վանա Կարապետյանն է՝ Սիրիայից, ավարտել է Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Նա Մխիթար Հայրապետյանի նախարար եղած ժամանակ աշխատել է Սփյուռքի նախարարությունում, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ էլ ծանոթացել են։

Լուսին այժմ աշխատում է «ֆեյքերի ՊՈԱԿ» անունը ստացած Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Լուսի Կարապետյանը մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ ասելով, թե դա փորձենք ճշտել պատգամավորի գրասենյակից․ «Ես իմ անձնական կյանքի մասին չեմ ուզում ինֆորմացիա տալ»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *