«Մոսկվայում միայնակ ծեր հային ծեծե՞լն է ուժը, հերոսությունը․․․». ռուս լրագրողի կոշտ գնահատականը՝ ադրբեջանցիների վայրագություններին (տեսանյութ)

Ռուս լրագրող Անտոն Եվստրատովը անդրադառնում է Ռուսաստանում վերջին օրերին տեղի ունեցող հայ-ադրբեջանական բախումներին: 

Մոսկվայի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է 40-ից 50 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ-ին։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ կռվի մասին հաղորդումը բնակիչներից ստացվել է հուլիսի 23-ին՝ Մոսկվայի ժամանակով 2։29-ին, ընդ որում՝ ականատեսներից ոմանք հայտնել են, որ կրակոցներ են հնչել:

«Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողներին հայտնի է դարձել, որ Պերերվա և Պերերվինսկի փողոցների խաչմերուկում կովկասցու արտաքինով մոտ 40-50 քաղաքացու միջև բախում է տեղի ունեցել, որը վերաճել է ծեծկռտուքի»,- պատմել է նա:

Տեղում ձերբակալվել և ոստիկանություն էին տեղափոխվել թվով վեց ադրբեջանցի և յոթ հայ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *