Մովսես Հակոբյանն ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք նաեւ, որ Մովսես Հակոբյանը գլխավոր ռազմական տեսուչ էր նշանակվել հեղափոխությունից հետո՝ անցած տարվա մայիսի 24-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Մինչ այդ նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Իսկ ավելի վաղ, երկար տարիներ ղեկավարել է Արցախի պաշտպանության բանակը:

Հավելենք, որ նա առաջիկայում պատրաստվում է մամուլի ասուլիս տալ եւ պատասխանել բոլոր հարցերին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *