Մորս վճարում եմ նրա համար, որ նա երբեմն զբաղվի հարազատ թոռան խնամքով․․․ խնդրում եմ ասեք, արդյո՞ք դա նորմալ է, երբ․․․

Ես ստիպված եմ մորս գումար տալ, քանի որ վերջինս հրաժարվում է անվճար մնալ երեխայիս հետ։ Իսկ ես ճար չունեմ․ ամուսնալուծված եմ, երեխայիս հայրն արտերկրում է ապրում, ուրիշ հարազատ մարդ չկա։

Մի պահ կողքից նայեք այս իրավիճակին։ Ինչ-ինչ, բայց հարազատ մորիցս նման բան չէի սպասում։ Երբ ընտանիքում երեխա է ծնվում, շատ տատիկներ աշխարհի ամենաերջանիկն են դառնում, պաշտում են թոռնիկին, իրենք են ձգտում որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել թոռան հետ։ Իսկ մեր դեպքում մայրս կարծես սովորական դայակ լինի։ Լացս գալիս է․․․

Մայրս ուղիղ հայտնեց, որ ուզում է գումար ստանալ նրա համար, որ խնամում է իմ երեխային՝ իր թոռանը։ Երբ ես հղի էի, նա երբեք ցույց չէր տալիս, որ երեխաս իրեն պետք չէ, նույնիսկ հաճախ ինձ հետ գալիս էր կոնսուլտացիաների, մանկական խանութներ։ Բայց հետո կյանքս փոխվեց․ ամուսնուս հետ խնդիրներ առաջացան և մենք ստիպված եղանք բաժանվել։ Լավ է, որ բնակարանը մնաց ինձ, գոնե որդուս հետ առանձին ապրելու տեղ ունեմ։ Սկեսուրս էլ
Հայաստանում չի ապրում, բայց օգնում է ֆինանսապես։

Ես աշխատում եմ, որդիս արդեն մանկապարտեզ է հաճախում։ Ես ստիպված եմ գիշեր-ցերեկ աշխատել, քանի որ կողքիս տղամարդ չկա, ով ընտանիքը կապահովի ամեն ինչով։

Ահա վերջերս ինձ 3-օրյա գործուղման ուղարկեցին, երբ դրա մասին ասացի մորս, նա նայեց ինձ ու կոնկրետ գումար հնչեցրեց՝ որդուս հետ մնալու համար։ Ես շոկի մեջ եմ, անկեղծ եմ ասում։

Բայց ընտրություն չունեմ, վճարում եմ նրա ծառայությունների դիմաց։ Կարող եմ հետը վիճել ու դայակ վարձել, բայց դե մորս ավելի շատ եմ վստահում։
Գուցե ես եմ ամեն ինչ բարդացնում, հնարավոր է, որ հիմա շատ տատիկներ են գումար պահանջում երեխայի հարցում օգնելու համար։ Չգիտեմ․․․

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *