Մտածում եմ՝ չբռնե՞նք Բրյուսովի ինստիտուտի կողքի շենքերը քանդենք, տեղը մի 30 հեկտար մոշի այգի հիմնենք․ Գեւորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մտածում եմ՝ չբռնե՞նք Բրյուսովի ինստիտուտի կողքի շենքերը քանդենք, տեղը մի 30 հեկտար մոշի այգի հիմնենք:

Բրյուսովի պրոֆեսորադասախոսական անձնակազմն էլ կմշակի ու տիրություն կանի:

Չէ՞ որ մոշ աճեցնելու հսմար պարտադիր պետք ա անգլերեն իմանաս: Բա էտ մարդիկ հո իզուր չեն էսքան տարի անգլերեն սովորել։

Անգլերեն-մոշ, գերմաներեն-մալինա, իտալերեն-կաբաշկա, եբրայերեն-պետրուշկա…

Արդեն անհնար է դիմանալ էս թատրոնին»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *