Մտածում եք, եթե Միքայել Մինասյանի տեղը գիտենք, պետք է գնանք, գողանանք, բերե՞նք. Ալեն Սիմոնյան

ՔՊ նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանող ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսեց նաև Միքայել Մինասյանի գտնվելու վայրի հետ կապված վերջին շրջանում տարածվող տարբեր տեղեկատվությունների մասին:

Ըստ որոշ տեղեկությունների, Մինասյանը Սոչիում է, անգամ հյուրանոցի հասցե է նշվում: Այս պարագայում ինչպե՞ս է, որ Միքայել Միանսյանը դեռևս ազատության մեջ է: Ալեն Սիմոնյանն ասաց՝ այսինքն ի՞նչ, եթե տեղը գիտենք, մտածում եք, պետք գնանք, գողանանք, բերե՞նք:

«Դա իրավական գործընթաց է, եթե անգամ հասցեն ու հեռախոսահամարը հայտնի է, պետք է երկիրը ձերբակալի և հանձնի նրան ՀՀ-ին: Կալանքի հետ կապված որոշումը կայացվել է 2 օր առաջ, և ես նման տեղեկություն չունեմ, որ մեր գործընկերները դիմել են, և մենք մերժում ենք ստացել:

Եթե լինում է կալանքի որոշում, դիվանագիտական խողովակներով արդեն գործընթաց է սկսվում: Նման գործողություն օրինակ եղավ, մեր համաքաղաքացու հարցում, որին վերադարձրեցինք: Խոսքը Ալրաղացի Լյովիկի մասին է»,-ասաց Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՔՊ-ն ընդլայնված նիստ էր հրավիրել, որի ժամանակ հիմնականում քննարկվել են ներկուսակցական, զուտ գործնական հարցեր: Նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *