Նազենի Հովհաննիսյանի քույրիկների լուսանկարները

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել։
«Իմ աշխարհն իմ Ընտանիքն է: Ու երդվում եմ, ամբողջ աշխարհի հրաշալիքներն ու գեղեցկությունները տեսնելուց հետո հազարապատիկ կարող եմ ասել նույնը:
Այսօրը2011- ի դեկտեմբերի 20-նն ավարտվեց ինձ համար մեծագույն ողբերգությամբ. ես կորցրեցի մայրիկիս: Ես էլի աշխատանքի էի նկարահանման:


Մայրս էլ աշխատավայրում էր… վայրկյանի մեջ կանգ առավ …(
Չկա որևէ բան, որը կարող է փարատել Ծնողի կորուստը:
Հետագայում8 տարի անց նույն պատկերը կրկնվեց... նորից նկարահանման էի, Հայրս... նորից մի վայրկյանում...( Առանց մոր մենք ճեղքված սրտով ենք, առանց հոր ճեղքված ողնաշարով:
Այսօր անընդհատ կարոտի ու հուզմունքի օր էր… արտասվախառն հիշողությունների ու ժպիտների օր: Ես չեմ ուզում խոսել մայրիկիս մահվան նասին: Ես ուզում եմ պատմել նրա Կյանքի մասին: Իրենով ամենուր սեր ու համերաշխություն էր բերում, տեղով մեկ էլ սեր էր ու համերաշխություն: Իր մահով անգամ մեզ ավելի ամրացրեց, քուրերիս անքակտելիորեն ու վերջնական իրար կապեց: Մայրս Սեր էր, մտածելու և գործելու ազատությամբ էր մեզ դաստիարակել, բոլորին հասնող ու օգնություն բերող, մեծերին հարգող, անմնացորդ նվիրումով Հայաստանը սիրող ու ամեն վայրկյան միջավայրին օգտակարություն բերող: Նա այդպիսին էր, մեզ էլ ձևավորեց իր մտածողությամբ ու «ձևաչափով»:

Անսահմանությունը ունի սահման, երբ մարմնեղ է դառնում ու ամփոփվում Մայրիկիդ մեջ: Մայրս անսահման էր… Ամեն վայրկյանը մերերեք քույրերի, երեխաների, մեր ընկերների և ընտանիքների հետ ամեն հավաք ու ժպիտ, ամեն պատմություն և հյուրընկալ սեղան, յուրաքանչյուր բարի գործ կամ օգնություն դիմացինի համար, այդ ամենը Մայրիկիս ու Հայրիկիս հավերժ հիշատակին են, նրանց տված սիրո դիմաց մեր էս չարացած աշխարհին ու իրար գոնե մի փոքր սեր տալով հավերժ շնորհակալությունն է ՆՐԱՆՑ:


Իմ երկու պաշտելի ավագ քույրերը
Իմ ամենաթանկ ասպետներըզարմիկներս և մեր տան արքայադուստրը կրտսերը…)»,- գրել է դերասանուհին

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *