Նախարար Հակոբ Արշակյանի գրառումը արդեն կարդացել են մեր հազարավոր քաղաքացիներ. Կեցցես

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Սիրելի՜ հայրենակիցներ, պետությունը հեշտ չի կառուցվում. մեկ օրում չի կառուցվելու նաև մեր բոլորի սիրելի Հայրենիքը։

Այդ դժվար ճանապարհին մեզ հանդիպում են և դեռ շատ կհանդիպեն պետականությունից խոսող պետական դավաճաններ, կյանքի իրավունքից խոսող դահիճներ, անփորձությունից խոսող տգետներ, ճշմարտությունից խոսող ստախոսներ, արդարությունից խոսող ավազակներ, հայրենասիրությունից խոսող Հայրենիք վաճառողներ…

Մի քիչ նեղվելով, մի քիչ ժպտալով, մի քիչ բարկանալով, բայց վստահ և աներեր գնում ենք առաջ։
Մի բան պարզ է ու հստակ, Հայաստանում այլևս տեղ չկա ու չի՛ լինելու ընտրակեղծարարների, թալանչիների ու քրեական թափթփուկների համար։

Որքան էլ որ բոցաշունչ ելույթներ ունենան, փողով հոդվածներ տպեն, օտար երկրներին դիմեն օգնության, միևնույն է. Հայաստանի քաղաքացին կատարել է իր ընտրությունը և այդ ընտրությունը իկատար է ածվում քայլ առ քայլ։

Մեր ընթացքն անկասելի է։ Ուժ, եռանդ ու համբերություն բոլորիս։

Հ.Գ. Մեր գլխավոր անելիքն այս պահին. Խնդրում եմ պահել անվտանգության կանոնները։
Առողջ եղեք»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *