Նախկինների կողմից ծրագրված է եղել Փաշինյանի գլխին կոտրել ղարաբաղյան գլուխկոտրուկը, ինչից հետո… Հմայակ Հովհաննիսյանի գրառումը

Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է հրապարակել։ Նախկինների կողմից ծրագրված է եղել Նիկոլի գլխին կпտ րել ղարաբաղյան գլուխկոտրուկը, ինչից հետո վերադառնալ իշխանության ու վերահաստատել քրեաօլիգարխիկ համակարգը:

Հեղափոխությունը կարող է վերջնականապես տш պալվել ոչ թե ինչ-որ ժամանակ հետո, այլ արդեն մի քանի օրից: Եթե Սահմանադրական դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով չկայացնի բիզնեսի ու քաղաքականության տարանջատման օգտին որոշում, ու նա չզր կվի պատգամավորական մանդատից, ապա հաջորդ գումարման

Ազգային Ժողովի կազմում մենք կրկին կտեսնենք բոլոր հայտնի օլիգարխներին՝ նույն Դոդին, Լֆիկ Սամոյին, Նեմեց Ռուբոյին, Սերվիզի Անդոյին, և այդպես շարունակ: Հակառակը՝ եթե Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կայացնի, և արդյունքում Գագիկ Ծառուկյանը զրկ վի մանդատից, ապա դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովին

կպարտավորեցնի ընտրություններին այլևս չգրանցել և՛ այդ նույն Ծառուկյանին, և՛ բոլոր այլ օլիգարխներին: Այդպիսով բիզնեսը և քաղաքականությունը կտարանջատվեն, և քաղաքական դաշտը կմաքրվի անշրջելիորեն բոլոր ապաքաղաքական դեմքերից, ովքեր տարիներ շարունակ ապականել եւ ամայացրել են ՀՀ-ի քաղաքական դաշտը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *