Նամակներ էր ինձ գրում, զոհվելուց մի 2 օր առաջ գրել էր… Ինչ է պատմում Արցախում զոհված 19-ամյա Տիգրան Հարությունյանի մայրը

Նամակներ էր ինձ գրում, զոհվելուց մի 2 օր առաջ գրել էր… Ինչ է պատմում Արցախում զոհված 19-ամյա Տիգրան Հարությունյանի մայրը
Տիգրանս հավասարակշռված, զուսպ տղա էր, նույնիսկ, երբ շատ փոքր էր, մանկապարտեզում ասում էին՝ այս տարիքում այս կարգի զուսպ, այս կարգի չափված-ձևված երեխա մենք չենք տեսել, միշտ հավասարակշռված, հանգիստ, ոչ մի անգամ ձայնը չէր բարձրացնի, իր խոսքը ինքը հանգիստ էր ասում»,- 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց Արցախում զո հված 19 տարեկան Տիգրան Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Ոսկանյանը:

Տիգրանը ծնվել էր 2000 թ.-ի դեկտեմբերի քսաներկուսին, բանակ էր զորակոչվել նախորդ տարի հուլիսի տասնութին: Շատ երազանքներ ուներ, սակայն առաջնայինը՝ զորացրվել ու ընդունվել համալսարան, պարբերաբար մոր հետ խոսել են, թե որ համալսարանում ու որ բաժնում պետք է սովորեր:

«Զանգում էր, ասում՝ մամ ջան, որ գամ՝ պիտի համալսարան ընդունվեմ, արդեն իրար հետ համալսարան էինք ընտրում, բաժինը: Որոշեցինք, որ գա, նոր ընտրենք համալսարանը, սակայն կառավարում բաժինն էր ցանկանում ընդունվել: Ասաց՝ մամ ջան, կգամ, կորոշեմ, թե կոնկրետ ուր ընդունվեմ, կաշխատեմ, կսովորեմ, մամ ջան, քեզ ամեն հարցում թիկունք կլինեմ:

Տիգրանս նաև խոհանոցն էր սիրում, սկզբից ցանկանում էր խոհարար լինել, սիրում էր տեսակ-տեսակ պատրաստել…»,- պատմեց Տիգրանի մայրը: Մայրը հիշում է, որ Տիգրանը դպրոցում մինչ 5-րդ դասարան սովորել է գերազանց, պահել է տղայի գովասանագրերը: Բանակում ևս պատվոգրեր և շնորհակալագրեր էր ստացել,

ուղղակի չհասցրեց տուն բերել. «Բանակից էլ շատ պատվոգրեր և շնորհակալագրեր ուներ իմ բալեն, որ պիտի հետը բերեր, այստեղ մի հատ ունենք՝ գյուղապետի կողմից է, մյուսը ինքը պետք է բերեր: Մի անգամ էր արձակուրդ եկել, սակայն ոչինչ չէր ասում ծառայության մասին, շատ փակ երեխա էր, ամեն ինչ չէ, որ կասեր, կկիսվեր:

Երբեք չէր բո ղոքում ծառայությունից,շատ լավ էր իրեն զգում այնտեղ, շատ ընկերներ ուներ»: Ինչպես սահմանում կանգնած բոլոր զինվորները, նենց էլ Տիգրանը, ստացել էլ հայրենակիցների դեպի սահման ուղարկած սնունդը: Տիգրանին բաժին հասած տուփի մեջ, բացի քաղցրավենիքից, նաև նկար էր եղել՝ մի երեխայի. «Նամակներ, Կոնֆետներ էր ստացել երեխես,

նկարվել էր այդ նամակի հետ: Ասում էր՝ մամ, էդ ինչ դուխ է տալիս երեխեքի ուղարկածները, այնքան ուղարկածներից չէ, որքան գրածներից էր իմ երեխեն ուրախացել: Շատ քաջ էր, դուխով էր Տիգրանս, միշտ լավն էր խոսում»: Տիգրանը վերջին անգամ տուն էր զանգել հոկտեմբերի տասներեքին, հենց այդ օրն էլ նա զո հվել է: «Նամակներ էր ինձ գրում, շատ հաճախ չէր զանգում,

այլ գրում էր, զո հվելուց մի երկու օր առաջ գրել էր, թե մամ ջան, հպարտ եղեք, հերոս որդիդ պատմություն է կերտում: Ամսի ութին գրել էր՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է, հանգիստ եղիր, հետ ենք վերցնում հողերը, սիրում եմ շատ…»: Տիգրան Նորայրի Հարությունյանին հու ղարկավորել են հոկտեմբերի տասնութին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *