Նայում եմ Էրիկի աչքերին և հասկանում, որ․ Արմեն Դանիելյանի ուշագրավ անդրադարձը

Արմեն դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նայում եմ Էրիկի աչքերին և հասկանում, որ նա ավելի շատ է սիրում հայրենիքը, քան մեզանից յուրաքանչյուրը, նա ավելի շատ է հավատում Աստծուն, քան Հայրենիքի անունից խոսացող անհավատները…
Այ էս տղերքից պետքա հայցել ներողամտություն և հայտնել շնորհակալություն… թե չէ…

Ավելի վաղ անդրադառնալով պատերազմին ու դրա ելքին, Դանիելյանը գրել էր․

Մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն թող հարցնի՝ իսկ ինքն ինչ է արել, որ մենք չպարտվենք… ես անկեղծորեն մինչ վերջերս ամբողջական պատկերացում չունեի պարտվել բառի բովանդակության մասին… այն հոգեկան և ֆիզիկական ցավը, որ ես ու իմ ընտանիքի անդամներն ապրում ենք, աննկարագրելի է…

Ոչ մի արդարացում կարծեք թե լսելի և ընկալելի չէ… բայց խնդրում եմ մեկտեղենք մեր հնարավորությունները և վերադարձնենք մեր գերեվարված զինվորներին, որոնց կյանքն ու ապագան օր֊օրի ավելի մշուշոտ է դառնում… սա է ամենամեծ ցավն ու ողբերգությունը, որին առերեսվում ենք մենք այսօր… մնացյալն ածանցված հարցեր են, ու կգա ժամանակը պատասխանատվության…

Ամեն ինչ արեք և վերադարձրեք մեր եղբայրներին… խնդրում եմ… մի մարեք մեր վերջին հույսը…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *