ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չպատասխանեց Թուրքիայի օգնությամբ Ղարաբաղ վարձկաններ փոխադրելու վերաբերյալ հարցին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խուսափեց պատասխանել հարցին, թե ընդունելի՞ է դաշինքի անդամ երկրի՝ Թուրքիայի, պահվածքը, որն,

ըստ բազմաթիվ հայտարարությունների, իսլամիստ գրոհայինների է Սիրիայից տեղափոխում Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության գոտի:

Այս հարցը Ստոլտենբերգին տվել են ուրբաթ՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսից հետո կայացած ճեպազրույցում:

Ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է.


«Մենք խորապես մտահոգված ենք Ղարաբաղում առկա հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերով: Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում. մարտերը պետք է դադարեցվեն»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *