Նարեկը՝ ոտքից վիրшվոր շրջափ шկման մեջ գտվելիս է լինում, և այդ ընթացքում զանգահարում է երկու մարդու, որպեսզի…ինչ է պատմում զոհված հերոսի հայրը

«Չկա մեկը, լիներ մեծ, թե փոքր, որ Նարեկի հետ 2 բառ փոխանակելուց հետո չհամակրեր իմ որդուն: Մենք ապրում էինք Երևանում, սակայն հետո տեղափոխվեցինք գյուղ: Շատ կարճ ժամանակում Նարեկս սիրվեց մեր համագյուղացիների կողմից, ու բոլորը արցունքն աչքերին մեզ հետ ճանապարհեցին իմ հերոս որդուն՝ դեպի անմш հություն»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցի ընթացքում ասաց թշ նшմու դեմ ծավալված մшր տերում զո հվшծ Նարեկ

Բադալյանի հայրը՝ Արման Բադալյանը: Հերոսը ծառայության սկզբում վեց ամիս անցկացրել է Գյումրիում, որից հետո տեղափոխվել Ստեփանակերտ՝ այն շարունակելու: Սեպտեմբերի քսանյոթից սկսած Նարեկը թշ նшմու դեմ մшր տնչել է ամենաթ եժ կետերում, սակայն մինչև վերջին շունչն էլ իրեն այնպես է պահել, որ տանեցիները նույնիսկ չեն էլ մտածել, որ իրենց զավակը օրեր շարունակ

կյանքի և մш հու պшյ քար է մղ ել. «Պшտ երազմական օրերին մեզ յուրաքանչյուր օր զանգահարում էր, միայն 2 օր է եղել, որ չի զանգահարել, սակայն կրկին հայտնվել է ու շարունակել մեզ հետ այնպես խոսել, իբրև բան չի եղել: Նարեկը դիտավորյալ մեզ օրվա այն ժամերին էր զանգահարում, երբ համեմատաբար հանգիստ էր

լինում, ու կրш կոցի ձայներն էլ չէին լսվում»,- ընդգծեց հերոսի հայրը: Ինչքան էլ, որ Նարեկը ընտանիքից փորձում էր թաքցնել իր թ եժ կետերում գտնվելու փաստը, այնուամենայնիվ, հայրը գիտեր հոգու խորքում, որ դժ վшր թե հակատшն կիստի անհրաժեշտություն չլիներ դիրքերում. «Երբ տղաս զգաց, որ գլխի եմ ընկել արդեն, որ ինքն էլ է պшտ երազմի մասնակից, սկսեց ինձ ոգևորել, դեռ ինքն

էր ինձ դուխ տալիս: Ես էլ իրեն խնդրեցի՝ Նա՛ր, ինչ ուզում ես արա, սակայն ամեն օր ինձ իմաց տուր, որ դու ողջ ես, որ դու կաս, թեկուզ զանգի, ասա բարև և անջատի, կամ հրամանատարներից մեկին խնդրի, թո՛ղ քո տեղը խոսեն ու ասեն, որ լավ ես, միայն թե՝ տեղեկություն ունենամ քեզանից»,- հուզմունքով պատմում է Նարեկի հայրը: Նարեկը՝ ոտքից վի րшվոր շրջափ шկման մեջ գտվելիս է

լինում, ու այդ ընթացքում զանգահարում է 2 մարդու՝ հրաժեշտ տալու. «Զանգահարում է իր ընկերներից մեկին ու եղբորս տղային: Երկուսին էլ ասում է, որ վի րшվոր է ու շրջափ шկման մեջ, որ այլևս չսպասեն նրա հետ գալուն: Երբ իմացա այս խոսակցության մասին, անմիջապես հարցրի եղբորս տղային՝ Նարեկը հո չէր լш ցում, ասաց հոպար, ինչ ես խոսո՞ւմ, Նարեկը լш ցի՞, դեռ մի բան էլ ինքն էր մեզ հույս տալիս, որ շատ լավ կլինի ամեն բան, և

ոչինչ, որ արդեն առանց իրեն»,- խորը ցա վով շեշտեց Արման Բադալյանը: Մեզ հետ զրույցի ընթացքում նա նաև ասաց, որ մտադրություն ուներ որպես կամավոր մեկնել ու տղայի հետ պшշտ պանել սահմանները, սակայն տղան թույլ չէր տվել, ասելով՝ պա՛պ, դու որ գաս, ես ստեղ կռ վե՞մ, թե՞ քեզ պաշտ պանեմ. «Այնուամենայնիվ, որպես կամավոր, ես էլ գնացի հայրենիքիս առաջ պարտքս կատարելու:

Ինձ զանգահարեցին և ասացին, որ որդիս վի րшվոր է, այդ կերպ ինձ դիրքերից իջեցրին, Երևան բերեցին, նոր ասացին, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- ասաց Նարեկի հայրը: Վերջին ժամանակներս մենք հողին շատ և շատ հերոսներ տվեցինք, որոնք մեկը մյուսից լավագույն հատկանիշներով տարբերվում էին իրարից, այլ էր նաև Նարեկ անունով հերոսը, նա

արեց նենց բան, որը անելու համարձակություն, հավանաբար թե, ոչ բոլորը կունենային. «Նարեկս խո ցել էր երեք տա նկ: Երբ գնացի տղայիս դ իщկը ճանաչելու, տեսա, որ բացի ոտքի բե կորային վնա սվածքից, ուղիղ պարանոցի ներքևում հրш զենային վնш սվածք կար: Որդիս նախընտրեց ինքնաս պան լինել, քան գե րի լինել թուրքին: Ես հպարտ եմ իմ հերոս զավակով, նրա մասին բոլորը պետք է իմանան»,- սրտի խորը կսկիծով նշեց Նարեկի հայրը: Զրուցեցինք նաև Նարեկի հորեղբոր դստեր՝

Գայանե Բադալյանի հետ, որի համար Նարեկը կենդանի է միշտ։ Գայանեին մեծ հույս է տալիս իր երեխայի ծնունդը. «Երբ իմացա, որ երեխայի եմ սպասում, ասացի՝ եթե որդի ունենամ, Նա՛ր, քո անունն եմ դնելու, ասացի, իսկ եթե աղջիկ՝ դու մտածի, մի գեղեցիկ անուն ասա: Նարեկն այդպես էլ չհասցրեց աղջկա անուն ասել, հետո իմացա, որ նրա ամենասիրելի անունը Նարեն է: Անհամբերությունով սպասում եմ երեխայիս սե ռը իմանալուն »,- եզրափակեց հերոս Նարեկի քույրը:Զվարթ Պետրոսյան

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *