«Նա խաղամոլ, ստախոս և շահամոլ էր. Կարենը լավ դերասան է, բայց իրական կյանքում»

Քչերը գիտեն, որ սիրված հումորիստ Չարենցը, Կարեն Սահակյանը, 2014 թվականին ամուսնացել էր գերմանաբնակ հաջողակ մոդել, ատամնաբույժ և կոսմետոլոգ Աննա Զաֆարյանի հետ:

Այնուհետև հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է, սակայն պատճառի մասին հայտնի չէր:

Վերջերս արդեն մամուլում լուր տարածվեց, որ Կարենը ուրեր է տարածում, որ ինքն է բաժանվել նախկին կնոջից:

BlogNews.am-ի հետ զրույցում Չարենցի նախկին կինը պարզաբանեց բաժանության պատճառը.

«Շատ բան չեմ կարող ասել` Կարենը լավ դերասան է, բայց ոչ թե բեմի վրա, այլ՝ իրական կյանքում:

Ես եմ ամուսնալուծվել նրանից, իսկ հիմնական պատճառը նրա ստախոսությունը, խաղամոլությունը և շահամոլությունն էր»:

Իսկ ինչ վերաբերվում է Ալյային, Աննան ասաց.

«Մարդիկ չարացած են նրա հանդեպ, բայց ես ուզում եմ նրան պաշտպանել և ասել, որ նա կապ չունի մեր ամուսնալուծության հետ»:

Աննան և Կարենը միասին անգամ մեկ տարի չապրեցին: 2015 թվականի ամռանը Աննան վերադարձել է Գերմանիա.

«Ես բնակվում և աշխատում եմ Բեռլինում, ես կապ չունեմ Կարենի հետ և երջանիկ եմ իմ այստեղի կյանքով»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *