Նիդեռլանդները պատժամիջոցներ կկիրառի Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի դեմ

Նիդեռլանդների խորհրդարանը մի շարք առաջարկություններ է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի առաջին փոխնախագահի՝ Մեհրիբան Ալիևայի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ,

ինչպես նաև հայտարարել է Թուրքիային զենք վաճառելու մորատորիումի մասին: «Այսօր Նիդեռլանդների խորհրդարանը հաստատեց անհատական ​​պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ՝

կապված պատերազմական հանցագործությունների և Արցախի դեմ ոճրագործությունների հետ», – Թվիթերի իր էջում գրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ Նիդեռլանդների խորհրդարանը նույնպես աջակցել է ԵՄ հայտարարությանը Թուրքիային զենք վաճառելու արգելքի մասին:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *