«Նիկո՛լ, հեռացի՛ր». ռեֆորմիստները շարժվեցին դեպի կառավարության շենք

Ինչպես արդեն հայտնել էինք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են կազմակերպել Ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները:

Ակցիան ընթանում է «Նիկո՛լ, ստախոս, Նիկո՛լ, հեռացի՛ր» վանկարկությամբ: Ակցիայի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանության աշխատակիցները՝ հասարակական կարգը պահելու համար:

Ակցիայի մասնակիցները երթով Մաշտոցի պողոտայից շարժվեցին դեպի Կառավարության շենք: Նրանք կարմիր քարտ ցույց տվեցին ներկայիս իշխանությանը՝ պահանջելով վերջինի հրաժարականը:

Այսօրվա ակցիան ավարտվեց, Ռեֆորմիստների ղեկավար Վահան Բաբայանը հայտարարեց, որ նմանատիպ ակցիաները շարունակական են լինելու և «կտևեն այնքան, մինչև հասնեն իրենց նպատակին»

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *