Նիկոլը ոչ միայն մեր պարտության եւ դավաճանության, այլեւ մեր նվաստացված պետականության խորհրդանիշն է․ Լիլիթ Գալստյան

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մեր պարտության եւ դավաճանության, այլեւ մեր նվաստացված պետականության խորհրդանիշն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Նայում եմ նիկոլին. փլված ու ծուռվիզ, դժգույն ու դժբախտ դեմքով, խուլ ու վախվորած ձայնով փորձում է իրավիճակի տեր ռուսական պատվիրակությանը մի բան ասել:

Խեղճությունն ու պարտությունը կաթում են դեմքից, անգամ աթոռի մեջ ավելի քան փոքր է ու խեղճ:  Պարտվածի ու նվաստացածի կնիքը դեմքին է, հազարների արյունն ու կորցրած հայրենիքի նզովքը՝ խղճին:

Ուրախ չեմ,  ուրախ չենք, դառնանցած եմ ու վիրավորված. այս պահին նիկոլը ոչ միայն մեր պարտության եւ դավաճանության, այլեւ մեր նվաստացված պետականության խորհրդանիշն է:

Ու հենց սրա համար ենք ասում՝  նիկոլ գնա, գնա, որ գան մարդիկ, որոնք պարտվածի, դժբախտի ու նվաստացվածի ծանրություն չունենան իրենց ուսերին ու խղճին, մարդիկ, որոնք կարողանան փրկել մեր մնացորդացը:

ԳՆԱ՜, քեզ նայել չի լինում…»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *