Նիկոլի հետ դուք գործ չունեք…Նիկոլը լավն է, թե վատն է, կարևորը մերն է.Իսկ եթե Հայաստանը նրան չուզի, դուք երբե՛ք չեք լինելու.Կառլոս Ռաիսյանը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

Նիկոլի հետ դուք գործ չունեք…Նիկոլը լավն է, թե վատն է, կարևորը մերն է.Իսկ եթե Հայաստանը նրան չուզի, դուք երբե՛ք չեք լինելու.Կառլոս Ռաիսյանը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

Բարև ձեզ , հարգելի(հուսամ առնվազն ձեր ընտանիքների կողմից) գործիչ(ք)ներ : Գիտեմ որ վատ եք , ափսո´ս , ոչ մի բանով օգնել չեմ կարող , բայց կփորձեմ լուսավորել մի փոքր :
Տեսնում ենք , աշխատանքի բերումով լուսաբանում ենք , մեկ-մեկ նույնիսկ նայում ու կարդում ենք ձեզ , չստեմ ՝ դա տհաճ է : Ձեր մտքերը , ձեր վերաբերմունքը , ձեր անցյալը , ձեր ներկան , ձեր շրջապատը , ձեր աշխարհայացքը և դուք ընդհանարպես մեզ ՝ հայերիս համար օտար եք , մերը չեք , մեզանից չեք , մեզ հետ չեք , մեր միջից չեք :

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Կառլոս Ռաիսյանը:


Դուք չեք սխալվել , դուք միշտ եղել եք էնպես ինչպես որ կաք : Դուք ձախողված քաղաքական գործիչներ չեք , դուք բարբարոսներ եք : Ձեզ չեն հաղթել , ձեզ մերժել են : Դուք չեք պարտվել , դուք վռնդվել եք :
Դուք չունեք ապագա Հայաստանում , ինչպես որ չեք ունեցել անցյալ Հայաստանի հետ : Դուք մի քանի սերունդների ներկան եք գողացել , ձեզ փաթաթել Հայաստանի ջանին : Երկու տասնյակ տարիներ շարունակվող էդ ներկան Հայաստանի համար սև են դարձել : Սև շալի մեջ բարուրել : Սև ժապավեն կապել : Դուք եք զпհված զինվորների մայրերին սև հագնելու դատապարտել ու քարշ տվել փողոցներով : Դուք եք հայի համար սրբություն հանդիսացող ՝ հացը բերողին տանջամահ արել զնդանում : Դուք եք լափել , կեղեքել , որ երեք երեխու մայրը բուլկի էր գողանում խանութից ու դուք դատապարտում էիք նրան բանտարկության հինգ տարով :


Խնդիրը ձեր լավ կամ վատ լինելը չէ , դուք ուղղակի մերը չեք : Ինչպես կասեր ձեր կողմից անսահման ատելի , բայց հայերից հայը Վանո Սիրադեղյանը .» Հայը հային ադպես չի ատի — կմտածես դու : Իսկ ես կասեմ , որ այո , նրանք հայ են : Ուրեմն մենք հայ չենք : Որովհետև հայը հային այդպես չի կարող » :
Դուք դրսից տղա բերող եք , դուք մեր նեղությանը ուրախացող եք , դուք սպասում եք , թե երբ է իշխանությունը սայթաքելու , որ ոհմակի նման հարձակվեք : Դուք օտարի բերանի մեջ նայող եք , դուք հայերին իրենց տանից տեղահանող եք : Դուք հացը պղծող եք : Ձեր կողմից , իբրև շատ սիրված , բայց հենց ձեր օգնությամբ սպшնվшծ հայերից հայը ՝ Վազգեն Սարգսյանը ևս շատ դիպուկ ասել է ձեր մասին ՝ Դուք մեռոնին թույն կխառնեք :


Իսկ Նիկոլը… Նիկոլի հետ դուք գործ չունեք , ինչպես չունեք Հայատանի հետ : Նիկոլը լավն է , թե վատն է , կարևորը մերն է : Ու Նիկոլն էլ լա՛վն է : Նիկոլը կմնա այնքան ժամանակ , որքան Հայաստանը կուզի : Իսկ եթե Հայաստանը նրան չուզի , ապա ամեն դեպքում , ցանկացած պարագայում ոչ դուք , ոչ ձեր դրսի պապաները , ոչ էլ ներսի լակոտները այլևս երբե՛ք չեք լինելու Հայաստանում ասող կամ անող , դուք առավելագույնը կարող եք լինել «քաղաքական» փոքրմասնություն , իսկ ձեր գործերին , անցյալին ու ներկային նայելով ես հակված եմ մտածել , որ դուք ոչ թե քաղաքական փոքրամասնություն եք , այլ ազգային :

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *