Նիկոլ Փաշինյանը զանգել է Վլադիմիր Պուտինին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի կայքը:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում… Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին», -ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *