Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկատվություն է ներկայացրել հրադադարի մասին նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարության և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:

Էմանուել Մակրոնը գոհունակությամբ նշել է ռազմական գործողությունների դադարեցման փաստը և ընդգծել Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպկ:

Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, կայուն և բոլոր կողմերի համար ընդունելի լուծմանը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *