Նիկոլ Փաշինյանի առաջարկը քաղաքական ուժերին .Տեսանյութ

Հայաստանի վարչապետը խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հիմա արդեն ակնհայտ է, որ վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր գործընթացը չարժանացավ ժողովրդի աջակցությանը»,- գրում է Նիկոլ Փաշինյանը` շարունակելով, – «ընդդիմությունն իր պահանջի շուրջ ժողովրդական աջակցություն գեներացնելու բոլոր հնարավորություններն ունեցել է. տիրապետում է ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ահռելի միջոցների, ունեցել է հանրահավաքներ և բողոքի ակցիաներ կազմակերպելու լայն հնարավորություններ, բայց ոչ միայն չի կարողացել իր պահանջների ժողովրդական աջակցություն ապահովել, այլև նրա աջակիցների թիվը հասել է նվազագույնի, հրապարակի գործընթացը հասել է մարման։ Ու ոչ ոք չի կարող ասել, թե մենք բիրտ ուժի կիրառմամբ պահել ենք իշխանությունը։ Ընդհակառակը՝ մեզ մեղադրում են անհարկի մեղմության մեջ»։

Նաև պատրաստ եմ ժողովրդի որոշման արդյունքում թողնել վարչապետի պաշտոնը։ Եվ վարչապետի պաշտոնը կարող եմ թողնել միայն ժողովրդի որոշմամբ։

Նաև պատրաստ եմ ժողովրդի վստահության վերահաստատման դեպքում հետագայում էլ շարունակել Հայաստանի Հանրապետության առաջնորդությունը՝ այս դժվարին ժամանակներում։

Այս բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը», – գրել է Հայաստանի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը, սակայն, հիշեցնենք, բազմիցս են հայտարարել, որ իրենց առաջնահերթ պահանջը Փաշինյանի հրաժարականն է: Նրանք հայտարարում են, որ կողմ չեն գործող իշխանությունների օրոք ընտրությունների կազմակերպմանը, քանի որ վստահ են, որ ընտրությունները կկեղծեն:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *