Նիկոլ, քանի՞ «Բայրաքթար» խփեցիր կլուբնիկով. Ռուբեն Մխիթարյան

Վերջին օրերին ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորս հասկանում ենք՝ ՀՀ-ում անիշխանություն է. ՀՀ-ն դե ֆակտո չունի պատասխանատու, իր երկրի մասին մտածող, հոգ տանող, իր ժողովրդի անվտանգության մասին մտածող վարչապետ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

«Տարիներ անց հայոց լեզվի բացատրական բառարանում երկու փոփոխություն է տեղի ունենալու. սուտասան բառի կողքին տպվելու է Փաշինյան Նիկոլի պատգամավոր ժամանակվա նկարը, իսկ դավաճան բառի կողքին՝ Փաշինյանի վարչապետ եղած ժամանակվա նկարը»,- ասաց Մխիթարյանը։

Ռուբեն Մխիթարյանը դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Անցել է համարյա 10 օր, ռազմական գործողությունները վերջացել են, դու ուղիղ եթեր ես մտնում, քո թույն ու թարախ դեմքը… ես գետինն եմ մտնում քո փոխարեն: Քո սաղ պատգամավորները ամեն մեկը 100 հատ ֆեյք բացած, իրենց լկտի երախները բացած՝ էս երկիրը տարան կործանման, տականք: Դու փոխանակ, դերասան, ծնկի իջնեիր, ներողություն հայցեիր բոլոր որդեկորույս մայրերից, հելել հաթաթա ես տալիս, ասում ես՝ հնար չկար: Ես կյանքում ծնկի չեմ եկել, էստեղ կանգնած արժանապատիվ տղամարդիկ ծնկի չեն եկել, էստեղ կանգնած հայերը ծնկի չեն եկել, բայց ես ձեր փոխարեն, ստահակներ, ծնկի եմ գալիս ու ներողություն եմ խնդրում բոլոր որդեկորույս մայրերից: Անիծվե՛ս դու, Նիկոլ, անիծվի քո թատերական խմբակը»։

Նա անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի այն հայտարարությանը, թե ցուցարարները չեն ամաչում, կոտրել են ԱԺ-ի դռների բռնակները. «Վերջերս մենք իմացանք, որ ԱԺ բռնակները շատ ավելի կարեւոր դեր ունեն հայապահպանության գործում, քան մեր ԶՈւ-ն: Ուրեմն՝ տիկին, էդ որ հելար՝ ասեցիր՝ չեք ամաչում, կոտրած բռանկներին նայեք, տո այ գետինը մտնես, Շուշիի եկեղեցու պղծված քարերին նայելով՝ չեք ամաչո՞ւմ, Քարվաճառում տներն այրող, Հայաստան գաղթող մարդկանց երեսին նայելով՝ չեք ամաչո՞ւմ: Ուրեմն՝ դուք ասում եք՝ ժամանակ տվեք մեզ՝ լուծենք սաղ հարցերը, տո այ թուլամորթներ, 5 ժամ առաջ իմացանք, որ Մարտակերտի եւս 7 գյուղում մտել ասել են՝ վեշերդ հավաքեք գնացեք, սա էլ է թուրքինը»:

Մխիթարյանը շեշտեց, որ ռազմական ոլորտում Նիկոլ Փաշինյանի ամենամեծ ձեռքբերումը ելակն էր. «Տո այ տղա, քո համար բանակի ամենամեծ ձեռքբերումը կլուբնիկն էր, քանի՞ «Բայրաքթար» խփեցիր կլուբնիկով, խփնված: Նիկոլ, դու այս 2.5 տարում միայն մեծացրել ես ատելությունն ու քո կրծքերը: Հիմա ուզում եմ դիմել Բաբկենին Թունյան. Էդ, որ դու փեշերդ փռած՝ պաշտպանում ես էդ մարդուն, ասում ես՝ մեզ ժամանակ տվեք, ընկեր, մի հատ կենցաղային օրինակ բերեմ, որովհետեւ այնպես է ստացվել, որ դու գլխավոր պողոսագետն ես, չնայած՝ էդ բոլոր 88-դ էլ «պողոս եք», բայց դու գլխավոր պողոսագետն ես… հիմա ենթադրենք՝ քո հարեւան Պողոսը վարորդ է, 4 ուղեւոր ա կետից տանում է բ կետ, հարբում է, մեքենան խփում է պատին, ինքը փրկվում է, 4-ը մահանում են, դու դրանից հետո էդ վարորդին դպրոցական ավտոբուս վարել, որտեղ քո երեխաներն են, կվստահե՞ս»:

Ռուբեն Մխիթարյանը նշեց, թե ինչ է արել Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում. «Նախ երբ երկիրն ունենում է պրոբլեմ, դու քո Էրատո կինը փոխանակ նստեք էդ հարցն արագ հասկանաք՝ ինչպես լուծեք, նախ մտածում եք, թե ինչու Նիկոլը մեղավոր չէ։ Հենց գտնում եք ձեւը՝ ինչու Նիկոլը մեղավոր չի, սկսում եք մեղավորներ ման գալ. էդ ընթացքում էդ պրոբլեմը մեծանում է»։

Նա պնդեց, որ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում չի մեծացրել տնտեսության ցուցանիշները, սերն ու համերաշխությունը, բանակի մարտունակությունը. «Մեծացրել ես միայն ատելությունը»։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *