Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ, որ ճիշտ եմ ճանաչել. Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Գևորգ ջա՜ն:
Փամբակի ճամբարում իմ խմբից էր Գևորգն ու իր նման ինչքան ակտիվ ու ժիր տղաներ կային՝ կենսուրախ, հումորով ու առույգ : Մի օր եկավ , ասաց.
-Ընկեր Սոֆյա , դատավորի, որ ընկեր Արտակը թողնի պարենք :
— Ի՞նչ պետք է պարես Գևորգ ջան , որ դասավորեմ :
-Դուք դասավորե՛ք կտեսնեք:
Դե ընկեր Արտակի հետ խոսեցի , տղաներով միացրեցին ու Գևորգս սկսեց «Լեզգինկա» պարել: Շատ սիրուն էր պարում , բայց հենց ավարտեց , եկավ հարցրեց .
-Հը , ընկեր Սոֆյա լավ պարեցի՞:
— Շա՜տ սիրուն , բայց հայ տղեն պետք է «հայերեն պարի »:
-է՜, էլ չսկսեք:
Իրար հետ սկսեցինք պարել , եթե ճիշտ եմ հիշում քոչարի :

Խումբը գնաց, բայց մնաց ամուր ու բոլորն ընկերներ դարձան , ամեն մեկը մի մարզից ,մի գյուղից ու քաղաքից :
Մի տարի անց դիմորդ էր ու պատահական հանդիպեցի թիվ 20 դպրոցի պարիսպների մոտ :
— Բարև ընկեր Սոֆիա, քննության եմ , կօգնենք չէ , որ լավ հանձնեմ , պիտի գնամ Ռուսաստան սովորելու :
— Գևորգ , բայց կվերադառնաս չէ՞ :
— Հա , հերս չի թողնի մնամ , գնամ սովորեմ ու գամ :
Հաջորդ օրը նայում էի ցուցակը ,անցել էր ,մեկ -մեկ գրում էր ա

յնտեղից : Փաստորեն սովորել, վերադարձել էր հայրենիք ու սպա էր Մատաղիսում :
Գևորգ ջան հայոց լեռներում հայերեն պարելով անմահացար :
Նկարը տեսա ու չէի ուզում հավատալ , որ ճիշտ եմ ճանաչել : Երանի՜ , չհարցնեի:
Գիտեմ երկնքում ժպիտը դեմքիդ «Հայերեն ես պարում»:
Հանգչիր խաղաղությամբ»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *