Նկարն արված է 13։30-ի և 13։40-ի միջակայքում։ Միտինգի սկզբից ժամ երեսուն րոպե անց…

Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

ՄիկՄետալի, Բջնիի, կաթնամթերքի «Անի» գորխարանի, Մասիսի պղնձամոլիբդենի կոմբինատի, Սպիտակի թռչնաֆաբրիկայի, ԶՊՄԿ-ի, Galaxy group-ի, Արդշինբանկի, Հերացու անվան համալսարանի ՍԻՐԵԼԻ աշխատակիցներ, ստանում ենք բոլորիդ նամակները հենց հրապարակից, հասկանում ենք հանգամանքներն ու գործատուների ունեցած ձեր երեկվա «խոսակցության» եղելությունը։

Հավատացեք ձեր ջերմությունը մեզ հասնում է, ձեր աջակցության խոսքերը մենք ստանում ենք, հավատացեք, արդարացումներ պետք չեն, մենք ձեզ հետ ենք, ինչպես դուք՝ մեր։

Թեև ես առանց մի գրամ կասկածի կոչ եմ անում այդ «խոսակցությունների» մասին հայտնել իրավապահ մարմիններին և նաև դիմել խմբակային հայցով դատարան, բայց որոշողը դուք եք, թեև պետք է ասեմ, որ «աշխատանքը կորցնելու» վախը, կարծում եմ՝ անտեղի է, չեմ կասկածում, որ կկարողանաք նույնիսկ այդ պարագայում աշխատանք գտնել մինչև Նոր տարի, վստահ եմ՝ այդ հարցում ձեզ կօգնեն ձեզ պես արժանապատիվ մարդիկ։

Իսկ մինչ այդ, ինչպես գրում եք ձեր նամակներում ՝ ծիծաղով վերաբերվեք միտինգը ցրված դասավորող հրահանգիչների ցուցումներին

Նկարն արված է 13։30-ի և 13։40-ի միջակայքում։ Միտինգի սկզբից ժամ երեսուն րոպե անց։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *