«Նման բան ասողը ազգի դшվшճան է». Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

Մեջբերումը կատարված է «Հրապարակ» օրաթերթի նյութից․

«Պաշտպանության նախարարության մեր աղբյուրը սա բացատրում է այն հանգամանքով, որ հրամանատարական անձնակազմը կորցրել է պայմանագրայինների և զինվորների նկատմամբ վերահսկողությունը: Նույն իրավիճակն է, թե՛ հայաստանյան, թե՛ Արցախի զորամասերի մեծ մասում»:

Սա գրելուց ինչ եք մտածել? ՊՆ-ից նման բան ասողը ազգի դավաճան է, որի հարցով հրավիրում եմ համապատասխան կառույցների ուշադրությունը, իսկ օրաթերթի խմբագրությանը չգիտեմ ինչ կարելի է ասել:

Ինձ կթիրախավորեք, իհարկե, վաղը կեղտոտ բաներ կասեք, արեք ինչ ուզում եք, անձնավորեք, սակայն սա անթույլատրելի է, երբեմն մտածեք, թե ինչ եք գրում»:

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակում վերջին մեկ ամսվա ընթացքում արձանագրվել են 14 ցավալի դեպքեր՝ կապված զինվորների հետ։ Դեռևս հանգամանքները պարզված չեն և այդ մասին պաշտոնական հայտարարություններ էլ արված չեն։ Այդ դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *