Ննջիր խաղաղությամբ, իմ լուսավոր ու բարի ընկեր… հուզիչ տեսանյութ՝ նվիրված Ադամ Սահակյանին

Ադամ Սահակյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին Երևանում՝ շինարար Խաչատուր Սահակյանի և լրագրող և ռեժիսոր Գայանե Անտոնյանի ընտանիքում։ Ունի ավագ եղբայր՝ Մուշեղ Սահակյանը։

2002 թվականից սովորել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում, որն ավարտել է 2013 թվականին[3]:

2013 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը։

Զբաղվել է սպորտով՝ կարատե և ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաև մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով:

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր և ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։

Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։ Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին

Համացանցում է հայտնվել զոհված զինծառայող Ադամ Սահակյանին նվիրված հուզիչ տեսանյութ, որը ներկայացնում ենք ստորև:

Հիշեցնենք, որ 20-ամյա սերժանտ Ադամ Սահակյանը զոհվել է ապրիլի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունների ժամանակ:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *