Նվիրյալ մի հայ՝ Լևոն Հայրապետյան․ Համացանցը միացել է Արցախի Նախագահին ուղղված նամակին․ Լևոն Հայրապետյանը արժանի է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Նվիրյալ մի հայ՝ Լևոն Հայրապետյան․ Համացանցը միացել է Արցախի Նախագահին ուղղված նամակին․ Լևոն Հայրապետյանը արժանի է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

ՆՎԻՐՅԱԼ ՄԻ ՀԱՅ՝ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ (Նամակ Արցախի նախագահ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ) Պարոն նախագահ, նախ շնորհակալությունս հայտնեմ, որ «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելով՝ հետմահու պարգևատրումով արժանի հարգանք ու պատիվ մատուցեցիք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻՆ:

Այս մասին ՖԵյսբուքյան իր էջում գրել է Ալիս Սողոմոնյանը։

Այս հաճելի լուրը եղավ առիթ, որ ես կրկին վերհիշեմ Արցախի ժողովրդի և համայն հայության սերը վայելած հայ մեծ բարերար ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ: Խորին հարգանք եմ տածում պարգևատրված հիշյալ երկու արժանավոր ընկերների անձերի ու գործունեության հանդեպ և վստահ էի, թե «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը կարժանացնեք նաև ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ: Մի նվիրյալ հայ, արժանավոր արցախցի, ով ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում էր ամենախոշոր ներդրողը ժամանակակից Արցախի պատմության մեջ։ Միայն մի քանի փաստ վերհիշեմ:

Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվեց 13-րդ դարի կառույց հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը: 2007-ին Հայրապետյանի ֆինանսավորմամբ Խաչեն գետի վրա կառուցվեց 2,5 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարը… Այս ցանկի թվարկումը հսկայական ծավալի նյութ է, որն, անշուշտ, հետայսու պիտի գտնի իր արժանի տարեգրին: Դուք, պարոն նախագահ, լինելով բնիկ արցախցի, վստահ եմ, որ շատ ավելին եք տեղյակ Լևոն Հայրապետյանի կատարած բարերարություններին, որոնց լուսապսակը եղավ Արցախում և ողջ Հայաստանում նախադեպը չունեցող հավաքական հարսանիքը՝ արցախցի 200 զույգի պսակադրություն Գանձասարի վանքում, 500 զույգի` Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, որոնք իրենց գեղեցիկ եզրափակումն ունեցան մարզադաշտում անցկացված 700 հոգիանոց հավաքական հարսանիքով:

Բայց հիմա, Արցախի հարգարժան նախագահ, մտահոգությունս հայտնեմ, թե այդ ի՞նչ պատահեց, որ նախանձի որդը հանկարծ սկսեց կրծել այն ժամանակվա մի քանի նախկին արցախցիներին (Արցախում և Հայաստանում), որոնք չկարողացան մարսել Լևոն Հայրապետյանի աճող հեղինակությունը Արցախում և համայն հայության շրջանում: Արդյոք այդ մարդուկներին չէ՞ր հասցեագրված Հայրապետյանի այն ժամանակվա զարմանքը, թե՝ «Չե՛ք կշտանում… ամիսը մի 2000 դոլար թոշակ նշանակեմ ձեզ` ձեր չարությամբ հեռու մնացեք մարդկանցից…»:

Չարության որդից խեղդվող այդ մարդուկների դավադիր մատնությամբ էլ հրաշալի հայ Լևոն Հայրապետյանը 2014թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվեց, ուր նա ժամանել էր Մոնակոյից։

Այն ժամանակ Արցախից ու Հայաստանից պարզ հոգու տեր, երախտապարտ մարդիկ արդարացիորեն աղմկեցին, իրենց բողոքն արտահայտեցին, իսկ իրենք` մատնիչները, շարունակեցին անարժանորեն մնալ իրենց աթոռներին գամված: …Փառահեղ արցախցին մա հացավ ուղղիչ գաղութում, ուր նախօրեին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր, բայց նրան չէին տեղափոխել բժշկական հաստատություն։ Որքա՜ն արդարացի կլինի, եթե Լևոն Հայրապետյան փողոց անվանակոչվի Շուշիում, մի քաղաք, որի վերականգնման ծրագրի գլխավոր հովանավորն էր նա:

Որքա՜ն արդարացի կլինի, եթե իր ծննդավայր Վանք գյուղում, ուր Հայրապետյանի ներդրած հսկայական միջոցներով կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանդիսությունների սրահ, հանգստյան գոտիներ, դպրոց, այ, հենց այդ դպրոցը անվանակոչվի Լևոն Հայրապետյանի անվամբ:

Պատկերացնում եմ, թե ուսուցիչներն իրենց աշակերտներին ի՜նչ սիրով կպատմեն բարերարի մասին՝ հպարտության զգացում հաղորդելով նրանց:

Հայի լավագույն տեսակն էր Լևոն Հայրապետյանը, ում կատարած բարեգործություններն իրավամբ ազնիվ ու անկաշառ, իր հայրենի եզերքը սիրող, այն ծաղկուն ու շեն տեսնելու մաքուր վերաբերմուքի դրսևորում էին: Հարգարժան պարոն Հարությունյան՝ նախագահ Արցախի, ես, որպես Լևոն Հայրապետյան անձով հպարտ հայուհի, որպես մարդկային բարի գործին բարի վերաբերմունք ակնկալող, վստահ եմ, որ Արցախի բնակչությունը և համայն հայերն աշխարհի, ովքեր գիտեն, ճանաչում են մեծ բարերար ու ազնիվ հայ Լևոն Հայրապետյանին, կիսում են իմ այս մտահոգությունը, որ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ հետ մահու արժանի է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման: Կատարեք, խնդրում եմ, արդարամիտ լինողի Ձեր այդ ազնիվ քայլը: Հ
արգանքներով՝ ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *