«Շատ դժվար ժամանակներ ա». Վաչե Թովմասյան

Վաչե Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Շատ դժվար ժամանակներ ա : Բոլորը մեղավորներ են փնտրում , մատնացույց են անում ուրիշներին .

Հներն են մեղավոր, նորերն են մեղավոր , սպառազինության մակարդակը , կրթության ոլորտը , փախան, չգնացին , չտարան, արտաքին քաղաքականությանը , ներքին քաքականությանը … ու տենց հպարտ մեղավորներով իրար ուտելով մեղադրում ենք բոլորին , բացի մեզնից :

Դրա համար ա , որ ունենք էն , ինչ ունենք … ինչ որ մնաց , ինչ որ թողեցին , որ ունենանք …

Ու հիմա վերլուծելով ամենը , ես ինձ եմ միայն մեղադրում , բայց էն հպարտ մեղավորներից չէ .

« Հա արա ես եմ մեղավոր !» տենց չէ … իսկապես մեղավոր … որ զգոն չեմ եղել , չեմ գնահատել ունեցածս , չեմ պահել ու ծաղկացրել : Անհոգ եմ եղել չհասկանալով աշխարհագրական դիրքն ինչ ա , սթափ չեմ գնահատել մեր բնակչության քանակն ու ռեսուրսները , թշնամիների ուժերը և մեր իրական դաշնակիցներին ու իրենց ուժերն ու շահերը :

Ու միշտ մտածել եմ , որ ինձ պարտք են բոլորը , չեմ սովորել իմ ամբողջ կյանքում շնորհակալություն ասել !!

Ֆրանսիայի նախագահն ինձ պարտք չէր, որ աշխարհի կեսի հետ պռոբլեմի մեջ ընգավ իմ պատճառով , մի հատ հայերեն «Մերսի» ասե՞լ եմ , չեմ ասել :

Ռուս խաղաղպահն ինձ պարտք չի, որ տուն ընտանիք թողած եկել ա ստեղ , ինձ իմ հողն ու վանքերը պահի: Իսկ իրա մաման ու քուրն էլ , տանջվեն ու չհասկանան խի պիտի իրանց երեխեն կյանքը վտանգի իմ համար , երբ տեսնում ա , ոնց են Մոսկվայում իմ ընգերները թանգ ավտոներով ու հաստ ցեպերով տժժցնում … ես հո գիտեմ չէ , ոնց են տժժցնում …

Ես մոռացել եմ , որ ունեմ թշնամի, մրցակից չէ , չուզող կամ հակառակորդ չէ … թշնամի! մորս արև ԹՇՆԱՄԻ !!! որն ուզում ա ինձ սպանի , ջնջի ու տունս վերցնի իրան !!!

ԱՅՈ , ՔԱՐՎԱՃԱՌԸ ԷԼ ՉԿԱ

Եվ ես, եթե չքաղեմ դասեր , վերջին կորուստս չի լինելու սա …

Հ.Գ . Քիչ ողբ ու լաց սիրո նշան է , իսկ անսպառ վիշտը նշան է քիչ խելքի : Վիլյամ Շեքսպիր

Նենց ,որ ես անցա գործի , քանի դեռ երիտասարդ եմ … գնացի ուժեղանալու, կրթվելու ու կրթելու երեխուս հանուն իմ … հանուն մեր ապագայի …

Աստված պահապան իմ հայ ազգին, իմ հայրենիքին: #իգործ

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *