Շատ կուզենայի, որ բոլորդ օնլայն ռեժիմով իմանայիք, թե ինչ է կատարվում առաջնագծում, բայց մեղ կողքից լսում են. վարչապետ

Ես գիտե՞ք ինչից եմ նեղվում, ես շատ կուզենայի, որ բոլորդ օնլայն ռեժիմով իմանայիք, թե ինչ է կատարվում, առաջնագծի վիճակը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց իմ շատ գործընկերներ ամեն օր ինձ հետ են պահում եւ ես իրենց հասկանում եմ, որովհետեւ երբ մենք խոսում ենք, մեզ լսում են կողքից:

Այսօր մեր երկրում պետք է թասիբը եռար: Սփյուռքում այդ թասիբը եռում է, Հայաստանում դեռ այդքան չի եռում: Այստեղ մեծ դեր ունեն մեր կանայք, որոնք մեր տղամարդկանց պետք է ասեն՝ էս իրավիճակում որեւէ երկմտություն որեւէ մեկի կողմից չի ներվելու: Սա է մեր հաջողության գրավականը:

Իմ հրամանն էն է, որ ամեն տղամարդ հենց հիմա պետք է ոտքի կանգնի եւ գնա զինկոմիսարիատ: Կանանց էլ խնդրում եմ քաջալերել նրանց: Այն կանայք, որոնք իրենց մեջ ուժ են գտնում կանգնելու հանուն հայրենիքի, իրենք էլ թող գնան, թող իրենք էլ ջոկատներ կազմեն: Սա հազարամյա կռիվ է»,-ընդգծեց Փաշինյանը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *