Շարմազանովը՝ Վանեցյանի՝ Բաքվի առաջարկի մասին տեղյակ լինելու և լռելու մասին

Երևանի Սասունցի Դավթի հրապարակից մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած «Արժանապատվության երթ»-ը:

Քիչ առաջ լրագրողը, դիմելով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, հարցրեց, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ Հայաստանի հատուկ ծառայության ղեկավարը երկու տարի շարունակ իմացել է,

որ Արցախի տարածքների հետ կապված Փաշինյանին գործարք է առաջարկվում Ադրբեջանի կողմից և այդ մասին նա միայն բարձրաձայնել է «Կա՛նգ առ»-ի հայտնի հայտարարությամբ ու հեռացել:

«Հիմա դուք սլաքները տանում եք այլ տեղ. դա իմ համար երկրորդական հարց ա»,- պատասխանեց Շարմազանովը:

«Թիվ մեկ խնդիրն էսօր հողատու Նիկոլի հեռացումն ա:

Հասցեատերը բավականին հրապարակային անձնավորություն ա՝ մնացած բոլոր հարցերով կարող եք դիմել պարոն Վանեցյանին: Եթե ինքը հարկ համարի, ձեր հարցերին կպատասխանի»,- հավելեց նա:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *