«Շնորհակալ եմ քեզ Արցախ, որ ինձ տվել ես լեռներիդ պես ամուր, պայքարող ու ազնիվ ամուսին ու երկու որդի». Սիրուշոյի առաջին գրառումը պшտերшզմից հետո

Երգչուհի Սիրուշոն Արցախի պшտերшզմի ավարտից հետո սոցցանցերի իր էջերում առաջին անգամ հրապարակում է արել։ Նա Արցախում նկարահանված տեսանյութերից պատրաստված հոլովակ է տեղադրել և գրառում արել՝ շնորհակալություն հայտնելով Արցախին։

«Շատ բան տեսա ու զգացի վերջին տարիներին ու շատ բան կարող եմ ասել։ Բայց հիմա դրա ժամանակը չէ: Միակ բանը, որ հիմա ուզում եմ ասել այս է.

Արցախ…

Շնորհակալ եմ քեզ Արցախ, որ քեզնով հպարտացել եմ, որ անկախ քո տեսած դժվարություններից, դարեր շարունակ չարչարված հողիդ վրա պահել ես հայկական մշակույթն ու ոգին։ Շնորհակալ եմ, որ քո պшտերшզմшծ գրկում ավելի խաղաղ եմ ինձ զգացել, քան որևէ երկրում, որ երբևէ եղել եմ։ Շնորհակալ եմ, որ չնայած նրան, թե քանի անգամ ես դшվшճшնվել, խոցվել, վիրшվորվել, միևնույն է՝ յուրաքանչյուր հայի ընդունել ես գրկաբաց, ժպիտով, փաթաթվել ու բաց չես թողել…մենք քեզ բաց թողեցինք։ Ների՛ր, ների՛ր նրանց, ովքեր չգնահատեցին քեզ, ովքեր արժեքդ չհասկացան ու քեզ բեռ համարեցին։ Իմացի՛ր, որ քեզ համար պայքարողներ եղել են ու շատ են եղել, որ մինչև վերջին վայրկյանն ամուր կանգնել են, մինչև վերջին շունչը պայքարել են ու պատրաստ էին ամբողջ կյանք պայքարել. դա է հայի իրական տեսակը։

Ես հրաժարվում եմ ինձ պարտվող ու խեղճացած զգալ, դու այդպիսի սերնդի չես արժանի, դու հպարտ ու գլուխդ բարձր ես միշտ եղել, ու ես էլ կլինեմ քո պես։

Շնորհակալ եմ, որ ինձ տվել ես հիանալի, մաքուր ու լավ ընկերներ։ Շնորհակալ եմ, որ ինձ տվել ես լեռներիդ պես ամուր, պայքարող ու ազնիվ ամուսին ու երկու որդի, որոնք, խոստանում եմ՝ կմեծանան որպես հպարտ արցախցիներ»,- գրել է նա։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *