Շպրտեք դիմակները, թող միաժամանակ բոլորս չկրենք, հլը տեսնեմ ու՞մ են տուգանելու․ Գեւորգ Պետրոսյան

Շպրտեք դիմակները. Ազգովի մերժել ա պետք էդ դիմակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դա ոչ մի օգուտ չի տալիս: Դա միայն մի քանի հոգու է օգուտ բերում:

Թող միաժամանակ բոլորս չկրենք, հլը տեսնեմ ու՞մ են տուգանելու…

Ժողովուրդ ջան, պետք չէ պարել սրանց ծափի տակ…

Սրանք մեր մեջքի հետևում մեր վրա ծիծաղում են։

Ի՞նչ դիմակ, ի՞նչ սոցիալական հեռավորություն: Իրանք իրանց ներսում թքած ունեն էդ ամենի վրա…

Դիմակը մարդկանց լռեցնելու, կներեք՝ ստրկացնելու, ինքնամփոփ ու անգործունյա դարձնելու միջոց է:

Ուշքի գալ ա պետք…

Հետո կհամոզվեք…

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *