ՇՏԱՊ։ Էպիկենտրոնից արևելք՝ Ադրբեջանում ՄԵԾ Ավիրածություններ ՖՈՏՈ

ՀՀ ԱԻՆ տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում 4-6 բալ ուժգնությամբ Երևան քաղաքում 3 — 4 բալ ուժգնությամբ:

Իսկ Ադրբեջանում գործող ամենամեծ տելեգրամյան ալիքը՝ Azerbaijan.az անունով տարածում է ինֆորմացիա Ադրբեջանի Գեդաբեգի շրջանում բնակելի 5 շենքերի փլուզման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ այս ալիքը Ադրբեջանում ամենամեծ լսարանն ունի և գործում է ընդդիմության անվան տակ։

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը չի հաստատել կամ մերժել այս տեղեկատվությունը։ Ալիքը միայն հրապարակել է հետևյալ լուսանկարները։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *