Ո՞վ է Արցախի հերոսի կոչում ստացած հրամանատարը

Կարեն Աղասիի Ջալավյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում։

ԱՀ նախագահի հրամանագրով արցախյան գոյապայքարի և ապրիլյան պատերազմի օրերից հայտնի լեգենդար հրամանատար Կարեն Աղասիի Ջալավյանը սեպտեմբերի 27-ից սկսած ու շարունակվող մարտական գործողությունների ընթացքում, պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման:


Կարեն Ջալավյանը «Եղնիկներ» անունով հայտնի զորամասի հրամանատարն է, ծնվել է 1971 թվականին։ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Ջալավյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

2016 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանո:

2020 թվականի հոկտեմբերի 1-ին, Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Կարեն Ջալավյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է Արցախի բարձրագույն պետական կոչման՝ Արցախի հերոսի։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *