«Ո՞ւր էին իմ սիրելի Ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում էին դավաճաններ». Ա. Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է զինադադար հաստատելու անհրաժեշտությանը:


«Իսկ ինչու ենք վերջում զինադադար կնքել, ինչու ենք պարտավորված եղել, որովհետև մեր զինվորները շրջափակման վտանգի տակ էին, երբ Ստեփանակերտն արդեն պաշտպանող չուներ, քանի որ զինվորականները գտնվում էին հիմնական առաջնագծում։

Ո՞ւր էին կամավորականները, աշխարհազորը, ո՞ւր էին իմ սիրելի Ստեփանակերտցիները, որոնք այսօր փնտրում էին դավաճաններ։ Կային մի քանի հարյուր հոգի։

Վեց հազարից ավելի զորքին մենք դրանո՞վ պիտի դիմակայեինք։ Իսկ Ստեփանակերտը գրավելուց հետո ընդամենը մի քանի կմ-ից շրջափակելու էին մեր ամբողջ զորքը, որոնք գտնվում էին Մարտունիում, Կարմիր շուկայում»,- ասել է ԱՀ նախագահը:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *