Ոմանց նկատմամբ էնքան ուժ պիտի կիրառեն, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես. Փաշինյան

Այսօր՝ հունիսի 12-ին, խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Աննա Կոստանյանի հարցին, խոսեց Սպիտակում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ոստիկանը բերման է ենթարկել մի կնոջ, ով դիմակ էր կրել, սակայն՝ ոչ ճիշտ:

Պատգամավորը խոսեց նաև ոստիկանին ուղեցկող քաղաքացիական անձի մասին, ով օգնել էր բերման ենթարկել կնոջը:

Փաշինյանի խոսքերով, մարդուն բերման ենթարկում են իրավական հիմքերի առկայության դեպքում. «Եթե բերման են ենթարկել, իմ կանխավարկածն այն է, որ դրա համար բավարար հիմքեր են ունեցել:

Ոստիկանությունն այսօր չպետք է վախենա գործելուց, պետք է իր իրավասության սահմաններում գործի դուխով, վստահ, օրինական:

Տպավորություն է, որ ոստիկանությունը պետք է պատերի տակով թաքուն ման գա, ոչ: Կանոնները խախտողներն ու հանցագործները պետք է պատերի տակով ման գան, իսկ ոստիկանությունը պետք  է դուխով լինի:

Հերիք ա, ոստիկանությունն ինչ անի..․ ոստիկանությունը ոնցոր էս երկրի թիվ մեկ թշնամին ա, ոչ: Բեսպրիդելն ա էս երկրի թշնամին ու այդ բեսպրիդելի մթնոլորտը տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը: Իսկ կոնկրետ դեպքում ոստիկանը, ով ապօրինություն թույլ կտա, միջոցներ կձեռնարկվեն»:

Փաշինյանի խոսքերով, ոստիկանը պետք է լինի ուժեղ, դուխով, կոշտ. «Ի՞նչ է նշանակում լեզվակռիվ տալ ոստիկանի հետ, ով ասում է, որ պետք է դիմակ կրել: Ոչ մեկ չի կարա, բերման պետք է ենթարկել, որտեղ պետք է, ուժ պետք է կիրառել»:

Ամեն դեպքում Փաշինյանն ասաց, որ զուտ դիմակ չկրելու պատճառով ուժ չի կիրառվում. «Ոմանց նկատմամբ այնքան ուժ պետք է կիրառել շուտով, որ ծպտունները դուրս չգա»:

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *