Ոչ միայն զարմանալ, այլև ապշել կարելի է, թե ինչքան ռուսասեր և ռուսամետ է դարձել այն նույն Արայիկը, ով …Անի Կարապետյան

Մեծ զարմանքով ծանոթացա Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի բաց նամակին` ուղղված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ոչ միայն զարմանալ, այլև ապշել կարելի է, թե ինչքան <<ռուսասեր և ռուսամետ>> է դարձել այն նույն Արայիկը, ով ժամանակին ավել-պակաս խոսում էր Ռուսաստանի դեմ,

ով տանում էր բացահայտ հակառուսական գիծ և պետական պաշտոններ էր բաժանում սորոսական գործիչներին, օրինակ` Մասիս Մայիլյանին վստահում էր արտգործնախարարի պաշտոնը: Այն նույն Մայիլյանին, ում մուտքը ՌԴ-ն արգելել է ` հայտարարելով նրան անցանկալի անձ:

Արայիկը միայն հիմա արթնացավ` իր պատմական հիշողությամբ հանդերձ, երբ նեղն է ընկել ու դանակը ոսկորին է հասել, այդ նույն Արայիկը, ով հեռուստաալիքներ էր փակում Արցախի տարածքում դրանք անվանելով ռուսամետ, երբ Նիկոլ Փաշինյանի հետ թեւանցուկ արած հակառուսական քարոզով էր զբաղված,երբ միմյանց հերթ չտալով անում էին քայլեր, որոնք հակասում էին Կրեմլի քաղաքականությանն ու հորդորներին:

Ի՞նչ պատահեց, Արայիկ, ինչո՞ւ հիմա հասկացար Մոսկվայի դերն ու նշանակությունը:

Քեզ նմանները պետք է գոնե հասկանան, որ Պուտինը նման ուշացած նամակներ հաշվի չի առնում, նա շատ լավ ինֆորմացված է և իր անելիքը գիտի:

Արայիկ, հոգուդ խորքում դու պարզ գիտակցում ես, որ փրկությունն իսկապես գալու է Ռուսաստանից,

բայց ոչ թե ճղճիմ քայլերի, այլ համապատասխան մարդու միջոցով: Այնպես որ` հանգիստ նստեք տեղներդ։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *