Ոսկու հանքը կշարունակի աշխատել. ինչ այսօր տեղի ունեցավ Սոթք- Քարվաճառ սահմանին․ Տեսանյութ

Ժամեր առաջ համացանցում ակտիվ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ադրբեջանցիները Սոթքի հանքավայրի տարածքում են եւ բանակցություններ են վարում։ Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց այս տեղեկությունը: Բայց ArmLur.am-ի հետ զրույցում այն հաստատվեց Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի կողմից։ Նա նշեց նաեւ, որ ադրբեջանցիները 80 հոգուց կազմված խմբով են եկել ոսկու հանքավայր:

Ի դեպ, այս խնդրին այսօր խորհրդարանում անդրադարձավ նաեւ Ազգային ժողովի պատգամավորները: Իր հերթին ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, որ ահազանգեր է ստացել այն մասին, որ Քարվաճառի շրջանում երեկ դրված դարպասներն այսօր արդեն կոտրվել են:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Թագուհի Թովմասյանը խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց Սոթքի ոսկու հանքավայրի եւ այնտեղ աշխատող մարդկանց ճակատգրի մասին:

Այս հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ է իրականում եղել, ինչից է սկսվել եւ ամենակարեւորը՝ ինչու են ստում պետական կառույցները:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *