Ոստիկանը կիրառել է ձեռքի ծալման հնարքը, չտեսա՝ անտեղի հարվածեն կամ այլ գործողություն անեն. «Իմ քայլ»

Քիչ առաջ համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ չորսից ավելի ոստիկան խեղդամահ անելով և բիրտ ուժի կիրառմամբ փորձում էին գետնին տապալել և ձերբակալել քաղաքացու, ով չէր կրում դիմակ։ Ավելին, նման անհամաչափ ուժը կիրառվում էր այն դեպքում, երբ քաղաքացին բարձրաձայն գոռում, աղերսում էր «չխեղդել, չցավեցնել», քանի որ ինքը պատրաստ է կատարել ոստիկանների հրահանգները։ Չնայած այդ ամենին, միևնույն է, ոստիկանները շարունակեցին բիրտ ուժի կիրառումը։


     Րոպեներ անց, Նիկոլ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց, որ՝ «սա իմ պահանջն է ոստիկանությունից»։

Ասում են՝ վերջին օրերին վարչապետը նկատում է, որ հանրությունը բացարձակապես չի կատարում կառավարության և հատկապես իր հրահանգները։ Համաձայն շրջանառվող լուրերի՝ վարչապետին անհանգստացնում է ոչ թե այն հանգամանքը, որ քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները, այլ այն, որ ակնհայտ նկատվում է վարչապետի իշխանության գահավիժումը։ 


     Ասում են նաև, որ հանրային անկարգությունների և իշխանության կորստի ահագնացող վտանգը տեսնելով, վարչապետը որոշել է դիմել բիրտ ուժի և այդ նպատակով փողոց հանել նախկին իշխանությունների ժամանակ սադիստական դրսևորումներով աչքի ընկած ոստիկանական այն աշխատակիցներին, որոնց նոր իշխանությունը ներել և արդարացրել էր՝ նմանօրինակ իրավիճակներում օգտագործելու նպատակով։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *