Ոստիկանները բերման ենթարկեցին ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին, որոնք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը, քիչ առաջ ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը բերման ենթարկվածները 4–ն են՝ Ռուբեն Մելիքյան, Ռոբերտ Հայրապետյան, Աշոտ համբարձումյան, Արմեն Գալստյան։

Մարդու իրավուքնների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը եւս միացել էր ակցիային, մինչեւ ոստիկանների ժամանելը գնացել էր արդեն, իսկ այնտեղ ներկա Ավետիք Իշխանյանին, բերման չեն ենթարկել, նա նշել է, որ որպես դիտորդ է այնտեղ գտնվում։

«Սա հավաք չէր, առանձին մարդկանց բողոք էր, եւ ոստիկանությունը բերման ենթարկեց ոստիկանության անօրինական պահանջը չկատարելու համար»,– լրագրողներին ասաց  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։

Նշենք, որ իրավաբանները կանգնած էին միմյանցից սոցիալական հեռավորության վրա, անցկացնում էին, իրենց խոսքով, միայնակ ակցիաներ, և ընդգծում, որ չեն խախտում պարետի սահմանած որևէ սահմանափակում։ Այնուամենայնիվ, ոստիկանները պնդեցին, որ դա հավաքների արգելման խախտում է, և չդադարեցնելու դեպքում իրենք իրենք վարչական ձերբակալման կենթարկեն ակցիայի մասնակիցներին։.

Այսօր ԱԺ–ն արտահերթ նիստում քննարկելու է արտակարգ դրությունը մեկ ամսով՝ 30 օրով, երկարաձգելու կառավարության որոշումը։ Իրավաբանները նրանց կոչ էին անում քննարկման ընթացքում ներկայացնել հավաքների սահմանափակումները վերացնելու պահանջ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 16-ից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված եւ ըստ պարետի որոշման՝ այս ընթացքում արգելվում են բոլոր տիպի հավաքները։

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *