Ոստիկանները ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին դիմակ չկրող 2 աղջկա

Երեւանում այսօր՝ հուլիսի 21-ին կառավարության շենքի մոտից ոստիկանները ձեռնաշղթաներ հագցրեցին եւ բերման ենթարկեցին երկու աղջիկների, որոնք դիմակ չէին կրում:

Ոստիկաններից մեկը պարզաբանեց, որ ոստիկանները մոտեցել են դիմակ չկրող աղջիկներին, նրանք չեն ենթարկվել ոստիկանների օրիանակն պահանջին, դրա համար բերման են ենթարկվել Կենտրոնականի բաժին:

Նրա խոսքով, ձեռնաշղթաներ հագցնլու պատճառը նրանց ոչ ադեկվատ պահվածքն է եղել. «Այսինքն մոտեցել են, քաշքշել են, հարվածել են, ճանկռել են:

Դրա համար կիրառվել է ուժ եւ ձեռնաշղթաներ են հագցրել»

Оставить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *